Նաղաշ համույթի կենդանի համերգը Երևանում

Հուլիսի 18, 19:00, Արամ Խաչատրյանի տուն թանգարան (Զարոբյան փողոց 3)

Website-image.jpg

«Աքսորի երգեր» խորագիրն է կրում «Երաժշտական հինգշաբթի Խաչատրյանի տանը» համերգաշարի այս երեկոն, որը տեղի կունենա հուլիսի 18-ին, ժամը 19:00 Արամ Խաչատրյանի տուն-թանգարանի գեղեցիկ համերգասրահում:

«21-րդ դարի համար վերագտնված Հին Հայաստանի ձայնը» - Տիգրան Մանսուրյան

«Նաղաշ» համույթը իր երաժշտության մեջ համատեղում է հայկական ազգային երաժշության հողեղեն հոգևորականությունը, նոր դասական երաժշտությունը, ժամանակակից հետ-մինիմալիզմն ու ռոքի և ջազի էներգիան։Համույթը իր երեք փայլուն երգչուհիների և հայկական ազգային նվագարանների ՝ դուդուկ, ուդ, դհոլ ներկայացնում է նոր երաժշտություն միջնադարյան հայ միստիկ տաղերգու և հոգևորական Մկրտիչ Նաղաշի հոգևոր բանաստեղծությունների հիման վրա: Ամերիկահայ կոմպոզիտոր Ջոն Հոդյանի գրած երաժշտությամբ և Նաղաշ Համույթի «Աքսորի երգեր»-ը մարդու խորհրդածությունն է Աստծո հետ իր հարաբերությունների շուրջ մի վանականի տեսանկյունից, որը ստիպված էր երկար տարիներ ապրել աքսորում:

«Նաղաշ» համույթ`
Հասմիկ Բաղդասարյան` սոպրանո
Տաթևիկ Մովսեսյան` սոպրանո
Արփի Տեր-Պետրոսյան` ալտ
Տիգրան Հովհաննիսյան` դհոլ
Արամ Նիկողոսյան` ուդ
Էմմանուել Հովհաննիսյան` դուդուկ
Ջոն Հոդիան` կոմպոզիտոր / դիրիժոր
Համերգին մասնակցում են «Armenian» լարային քառյակը և դաշնակահար Մարինա Վարդանյանը

Տոմսերը վաճառվում են:
Տեղեկությունների համար կարող եք զանգահարել 010 522691 / 010 580178 հեռախոսահամարով